Մեր մասին

 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

“ԳԻՊՍ ԴԵԿՈՐ” ընկերությունը  հիմնադրվել է 2000  թվականին և մինչ օրս մասնագիտանում է գիպսե արտադրանքների բնագավառում, առաջարկելով իր հաճախորդներին լայն և բազմատեսակ ընտրանի: Կազմակերպության առաջնային նապատակն է՝

  • գիպսե ապրանքատեսակների բարձր որակի ապահովումը
  • արագաժամկետ  սպասարկումը
  • անհատական մոտեցումը  յուրաքանչյուր հաճախորդին
  • առաջարկվող ծառայությունների բազմազանություն

Տարիների փորձից ելնելով՝   “ԳԻՊՍ ԴԵԿՈՐ” ընկերությունը ապահովում է նաև մասնագիտական խորհրդատվություններ, առավել ճիշտ կողմնորոշվելու և լավագույն ընտրությունը կատարելու  տան, ժամանցային և հանգստյան վայրերի, կազմակերպությունների, խանութ սրահների վներքին և արտաքին հարդարման համար:

Մենք կարևորում ենք նաև յուրաքանչյուր հաճախորդի պատկերացումը իր իսկ ինտերիերը ձևավորելու հարցում,այդ իսկ պատճառով կազմակերպության հմուտ մասնագետները պատրաստ են իրականության վերածել Ձեր կողմից առաջարկած ցանկացած նմուշի վերարտադրումը գիպսե արտադրանքի: Այդ հնարավորությունը Ձեզ կնձեռնվի մեզ հետ համագործակցող քանդակագործերի և նկարիչների շնորհիվ:

Ընկերության հաճախորդների ցանկը համալրում են անհատներ, ինչպես նաև խոշոր կազմակերոպությունների կառույցներ և ժամանցային վայրեր ( ռեստորանային համալիրներ, ակումբներ և այլն):

Գիպսե նմուշներով ձևավորումները  մշտապես նախընտրելի է եղել և համարվել է արիստոկրատական, շքեղ, նրբագեղ և գեղեցիկ միջամտություն և “ԳԻՊՍԴԵԿՈՐ” ընկերության կարևորագույն նպատկան է հենց այդ նրբագեղության և շքեղության մթնոլորտը ստեղծել  Ձեր միջավայրում:

Մեզ համար առավել առանցքային  է  ստեղծել և պահպանել  վստահության մթնոլորտը, ապահովել  ապրանքանիշերի բարձր որակը, ցուցաբերել անմիջական և բարիդրացիական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

 

Շնորհակալություն մեր կայք այցելելու համար`

Տնօրինություն

 

FullSizeRender-30-10-19-01-05 (1)